ԵՄ երկրներից մատակարարվող մսամթերքում աճը կանգնեցնող հորմոն է հայտնաբերվել
Россельхознадзор-ը արգելել է ԵՄ-ից Ռուսաստան մսի մատակարարումը, քանի որ նրա մեջ աճը կանգնեցնող հորմոն է հայտնաբերվել:
Այս մասին հայտնել է Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Մենք առաջին անգամ ենք մսամթերքի մեջ նման հորմոն հայտնաբերում, և որոշեցինք Եվրոպայի երկրներից չընդունել այն»,-ասել է նա:
Հորմոնը հայտնաբերվել է Իսպանիայից ստացված տավարի մսի մեջ: Ավելի վաղ այն հայտնաբերվել էր ԱՄՆ-ից մատակարարված մսի մեջ, ինչը և պատճառ է դարձել, որ վերջնականապես արգելվի մսի մատակարարումը ԵՄ-ից:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: