Հալեպում գնդակոծման հետևանքով մի քանի ժամվա տարբերությամբ մահացել են երկու հայ քույրեր. ընդհանուր առմամբ զոհվել է 4 հայ
Հուլիսի 30-ին Հալեպում արկի պայթյունի հետևանքով զոհվել է Սոնա Բալկյանը: Նույն օրվա երկրորդ կեսին Նոր Գյուղ թաղամասում «Զվարթնոց» եկեղուցում կրկին ականի պայթյունից զոհվել է Ազնիվ Արուշյանը, իսկ Ջուլիետա Խաչատրյանը, Գևորգ Թաշչյանը, Ռաֆի Այվազյանը, Հովհանես Այվազյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Գալեմքերյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավելի ուշ ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր Գևորգ Գալեմքերյանը: Այս մասին հայտնում է Horizonweekly.ca:
Ինչպես հայտնել է Գանձասար թերթը "Facebook"-յան իր էջում` այսօր «Զվարթնոց» եկեղեցու մոտակայքում հնչած պայթյունի հետևանով զոհվել էր Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Արուշյան-Խաչատրյանը:
Բացի այդ, հաղորդվում է, որ Ճալաա (Ջալաա) թաղամասում զոհվել է Սոնա Պալըքեանը: