Զոհված զինծառայողների ծնողներն արադարություն են պահանջում (լուսանկարներ)
Այսօր ՀՀ կառավարության դիմաց ցուցարարների շարքում էին զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններիցս շատերն արդեն տարիներ շարունակ կառավարության դիմաց են ներկայանում մեկ պահանջով` բացահայտել իրենց որդիների մահվան իրական պատճառը:
Ծնողները չեն հավատում, որ իրենց երեխաները կարող էին ինքնասպան լինել կամ էլ դժբախտ պատահարի զոհ դառնալ: Կառավարության շենքի դիմաց ծնողներն այս անգամ ևս ներկայացել էին իրենց որդիների մահվան իրական պատճառներն ապացուցող փաստերով, որոնք, սակայն, տեղ չեն գտել դատական քննությունների ընթացքում:
Ծնողները նշեցին, որ թեև չեն կարող իրենց որդիներին հետ վերադարձնել, բայց արդարություն կարող են հաստատել և պետք է հաստատեն:
Վարդուհի Ստեփանյան