Իրավապաշտպան Լեյլա Յունուսին մեղադրել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ
Ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկին՝ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին (քաղաքագետ), մեղադրում են առանձին քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության մեջ, որի նպատակը եղել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունների համակարգումը:
Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Դատախազության և Ազգային անվտանգության նախարարության համատեղ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաշտպան՝ Լեյլա Յունուսին, 3 ամսով ձերբակալել են: