Նախկին բուժքույրն իրեն խաբված է զգում. (տեսանյութ և լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցուցարարների շարքում կրկին կարելի էր տեսնել «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի նախկին բուժքրոջը, ով արդեն երկար ժամանակ է ինչ դիմում է կառավարությանը մեկ պահանջով. փոխհատուցել հիվանդանոցի տնօրենի կողմից իրենց հասցված նյութական և բարոյական վնասները և փոխել աշխատանքային գրքույկը, որում աշխատանքից ազատելու կեղծ հիմնավորումներ կան:
Կինը մեղադրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին իրեր խաբելու և գործին ընթացք չտալու համար, մինչդեռ նախարարը պնդեց, որ ոչ ոք կնոջը չի խաբել: Վերջինիս շտապեց հեռանալ:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան