ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է բանաձև, որը թույլ է տալիս դատել Օբամային
ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է այն բանաձևը, որը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ հանրապետականները ցանկանում են դատել Օբամային, քանի որ նա չարաշահում է իր դիրքն ու իշխանությունը: Ենթադրվում է, որ նա մի քանի անգամ հրամաններ է տվել, որը չի հաստատել Կոնգրեսը:
Նշվում է, որ այդ բանաձևին կողմ են քվեարկել 225 կոնգրեսական, իսկ դեմ՝ 201-ը: