Ամիրյան 4-ի նախկին բնակիչը բնակարան չունենալու պատճառով ապրում է դրսում (տեսանյութ և լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցուցարարներին էր միացել Ամիրյան 4 հասցեի նախկին բնակիչը: Վերջինս պահանջում էր փոխհատուցում իր հողի և շենքի առգրավման համար: Ներկայումս բնակիչը բնակավայր չունենալու պատճառով ստիպված է ապրել դրսում:
«Ես ոչ տունս եմ վաճառել, ոչ հողս: Պայանագիր չեմ կնքել, փոխհատուցում էլ չեմ ստացել: Առաջարկված գումարը ձեռք առնելու չափ քիչ էր և առանց խրախուսականի: Շենքը գտնվում էր նախկին Բելաջոյի դիմաց, որտեղ հիմա Հովիկ Աբրահամյանը հյուրանոց է սարքում»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախկին բնակիչը:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան