Վաղը ԵԱՀԿ-ն զորքերի շփման գծում հերթական մոնիտորինգն է անցկացնելու
ԵԱՀԿ-ն զորքերի շփման գծում հերթական մոնիտորինգն է անցկացնելու: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Օգոստոսի 1-ին Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում ԵԱՀԿ-ի գործող նախագահի մանդատի համաձայն՝ անցկացվելու է հերթական մոնիտորինգը:
Ադրբեջանական կողմում մոնիտորինգն անցկացնելու է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլենը:
Իսկ մեր կողմից մոնիտորինգն անցկացնելու է ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Փիթեր Սվեդբերգը: