Լուգանսկում աշխարհազորայինները սպանել են Ադրբեջանի սփյուռքի առաջնորդներից մեկին
Լուգանսկում աշխարհազորայինները սպանել են Ադրբեջանի սփյուռքի առաջնորդներից մեկին՝ Լուգանսկում ադրբեջանցիների կոնգրեսի նախագահի տեղակալ Թելման Սադի օղլու Ջաֆարովին:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել է Կոգրեսի նախագահ Ռասիմ Ուգուրլևը` միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Կամենկա գյուղի մոտակայքում:
«Ջաֆարովի մարմինը ներկայումս գտնվում է աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող տարածքում և դեռևս այն վերցնել չի հաջողվե»,-հայտնել է Ուգուրլևը:
Փոխանցվում է, որ բացի այդ, հրազենային վնասվածքներ են նաև ստացել 3 ադրբեջանցի: