Բրազիլիայում մի խումբ հնդկացիներ առաջին անգամ շփվել են քաղաքակրթության հետ (տեսանյութ)
ԱշխարհԲրազիլիայում հնդկացիների խումբ, որը նախկինում երբեք չի շփվել քաղաքակրթության ներկայացուցիչների հետ, դուրս է եկել մեկուսացումից և հաղորդակցվել արտաքին աշխարհի մարդկանց հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Բրազիլիայի ազգային հնդկական հիմնադրամին:
Համաձայն տեղեկության` նրանց միջև շփումը տեղի է ունեցել Էնվիրա գետի ափին՝ Պերուի հետ սահմանին գտնվող Ակրի նահանգում: Ջունգլիներից դուրս եկածներին հյուրընկալել է աշանինկ ցեղի մի հնդկացի, ով արդեն վաղուց ծանոթ էր քաղաքակրթությանը:
Նա կրել էր միայն լողազգեստ, իսկ ձեռին պահել բանանի երկու կապ, որը նա հանձնել է քաղաքակրթությանն անծանոթ հնդկացիներին: Վերջիններս ընդունել են նվերը:
"Globo" հեռուստաալիքի տեղեկություններով` գիտնականները կարծում են, որ ջունգլիներից դուրս եկած հնդկացիները պատկանում են պանոանյան լեզվախմբին: