Սաակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ
«Իմ ինչի՞ն է պետք է քաղաքական ապաստան: Տեսնում եք չէ, որ բոլոր երկրներն ինձ մեծ հաճույքով ընդունում են»: Այս մասին "Рустави 2"-ի լրագրողի տված հարցին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին:
«ԱՄՆ-ում ինձ լավ են ընդունում: Սպասենք ԱՄՆ-ի պատասխանին: Աշխարհի բոլոր երկրներում ինձ շատ լավ են ընդունում»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի նկատմամբ, որով նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում: