Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում. Քասախի գյուղապետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
«Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք և այլն: Չեկան ու վերջ:
Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքում առկա իրավիճակն այսպես նկարագրեց Քասախի գյուղապետ, ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: