Օբաման հրաժարվել է զինել Ուկրաինային
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն խոսքը դեռ չի գնում զենք մատակարարելու մասին, ինչը խնդրում են ուկրաինացիները: Այս մասին հայտնում է РАР-ը՝ հղում անելով Օբամայի կատարած հայտարարությանը:
«Ուկրաինացիներն ավելի լավ են զինված, քան անջատողականները: Հարցն այժմ կայանում է նրանում, թե ինչպես խուսափել արյունահեղությունից: Լավագույն զենքը, որով մենք կարող ենք ազդել Ռուսաստանի վարքի վրա դա ճնշում գործադրելն է ՌԴ-ի տնտեսության վրա»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: