Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունն անակնկալներով հարուստ է Հայաստանի համար. քաղաքագետ
Վերջին ամսվա ընթացքում տարածաշրջանային նոր զարգացուներ չեն գրանցվել` բացառությամբ Ուկրաինայի: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի` վերջին ամսվա իրողություններում էական փոփոխություն չի եղել ո՛չ Ղարաբաղի հարցի վերաբերյար, ո՛չ էլ շփման գծում:
«Օգոստոսին ևս այս առնչությամբ փոփոխություններ չեն սպասվում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ Հայաստանում: Հայաստանի տարբեր վեկտորների ինտեգրման պրոցեսը նոր թափ կառնի աշնանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Անդրադառնալով Թուրքիայում սպասվելիք նախագահական ընտրություններին և դրա հավանական ազդեցությանը տարածաշրջանի վրա` քաղաքագետը հայտնեց այն կարծիքը, որ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունն անակնկալներով հարուստ է և իր ազդեցությունն է թողնելու Հայաստանի վրա:
Վարդուհի Ստեփանյան