Ղրիմն առանց զբոսաշրջիկների և Տամիրգալիևի
2014 թ-ի ամռանը Ղրիմում երկու անգամ ավելի քիչ զբոսաշրջիկ է եղել, քան նախորդ տարի: Նախորդ տարի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է մոտավորապես 2.5-3 միլիոն մարդ: Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ղրիմի ժամանակավոր ղեկավար Ռուստամ Տեմիրգալիևը:
Նա նաև նշել է, որ հարկերի քանակն է կտրուկ պակասել թերակղզոջմ: Իսկ արդեն ուշ երեկոյան, ճեպազրույցից հետո, Տեմիրգալիևը ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Փորձագետները նշում են, որ այդ ամենը ամենևին էլ լավատեսական գնահատական չէ: Ուկրաինացիները նշել են, որ հանգստանալու նպատակով Ղրիմ չեն այցելի, իսկ ռուսների մեծ մասը այս տարի Ղրիմում հանգստանալու նպատակով այցելել էին իրենց մեքենաներով կամ գնացքներով: