Յալթայում բերման է ենթարկվել 4 «օրենքով գող», որոնցից մեկն ազգությամբ հայ է (լուսանկար)
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` հուլիսի 26-ին Յալթայում՝ «Յալթա-Ինտուրիստ» հյուրանոցում, ՌԴ ՆԳՆ-ի հատուկ օպերացիայի ժամանակ բերման են ենթարկել 4 «օրենքով գողի». 53-ամյա Կամո Սաֆարյանին (Կամո Գորկովսկի), 48-ամյա Յուրի Պիչուգինին (Պիչուգա), 41-ամյա Նոդար Ասոյանին (Նոդար Ռուստավսկի) և 37-ամյա Օլոգ Պիրոգովին (Ցիռկաչ):
Ի տարբերություն ռուս ուժայինների, որոնք նոր են սկսել հարմավել նոր տարածաշրջանում, «օրենքով գողերը» Ղրիմում իրենց զգում են, ինչպես իրենց տանը:
Փոխանցվում է, որ բոլոր բերման ենթարկվածները պատկանում են նույն կլանին, ինչից էլ կարելի է ենթադրել, որ իրենց հանդիպումը կրել է բարեկամական և գործնական բնույթ:
Նշվում է, պրոֆիլակտիկ բնույթի զրույց ունենալուց հետո «օրենքով գողերը» ազատ են արձակվել:
Ստորև ներկայացված լուսանկարում ազգությամբ հայ «օրենքով գող» Կամո Սաֆարյանն է: