ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակը կարող է համալրվել
Եվրոպական Միությունը շատ հնարավոր է ևս չորս ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց ներառի Ռուսաստանի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում:
Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԵՄ խորհրդին մոտ կանգնած եվրոպական դիվանագիտական աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են այս շաբաթ նոր սահմանափակող միջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ: