Լուգանսկի օդանավակայանը կրկին ռմբակոծվում է
ԼԺՀ-Ի զինյալները շարունակում են ռմբակոծել Լուգանսկի օդանավակայանը: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի արևելքում հատուկ գործողություններ իրականացնող ուժայինների մամլո ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ահաբեկիչների կողմից շարունակվում է Լուգանսկի օդանավակայանի ռմբակոծությունը БМ-21 «Գրադով» և ականանետերով», - ասվել է հայտարարության մեջ:
Ընդ որում, մամլո ծառայությունը հրաժարվել է տեղեկություն տրամադրել զոհերի և վիրավորների մասին՝ հավելելով, որ այդ տվյալները դեռևս հսկվում են: