Իսրայելական հրթիռն ընկել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդի տան վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռ են արձակել Գազայի իսլամիստական «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիի տան վրա: Այս մասին հայտնում է Reuters ՝ հղում անելով Գազայի ՆԳՆ-ին:
Փոխանցվում է, որ շենքը ավիրվել է: Զոհեր և տուժածներ չկան:
Հանիի որդին հաստատել է, որ շենքի ուղղությամբ հարվածել են և նշել է, որ հարձակման պահին տանը ոչ ոք չի եղել: "Франс Пресс"-ի տեղեկությամբ՝ Հանիի տունը գտնվում է փախստականների ալ-Շատե ճամբարի տարածքում: