Գազայի հատվածում զոհվել է 7 երեխա
Գազայի հատվածում պաղեստինյան փախստականների ճամբարը Իսրայելի օդուժի կողմից ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով զոհվել է 7 երեխա: Այս մասին հայտնում է "Agence France-Presse"-ը՝ հղում անելով կենտրոնական հիվանդանոցի բժշկի կատարած հայտարարությանը:
Փոխանցվում է, որ արկը պայթել է երեխաների խաղահրապարակի մոտ, որը գտնվել է փախստականների ճամբարի մոտակայքում:
Իսկ մինչ այդ, Գազայի հատվածը ականանետային գնդակոծման է ենթարկել Իսրայելի տարածքը, որի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ: