ՌԴ-ում Ուկրաինայի փախստականներին նոր ժամանակավոր կացարաններ են հատկացվել
ՌԴ-ի ժամանակավոր կացարաններում ապաստանել է 34 հազար ուկրաինացի փախստական: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը:
«Մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում 6 ժամանակավոր կացարան է հատկացվել Ուկրաինայի փախստականներին: 454 ժամանակավոր կացարաններում ապաստանել է 34 հազար ուկրաինացի փախստական, որից 12,4 հազարը երեխաներ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ում Ուկրաինայի փախստականների թիվը հասել է 33 հազարի: