ԱՄՆ-ն օգնություն կցուցաբերի Ուկրաինային
Տարբեր երկրներից շարունակում են օգնություն ցույց տալ Ուկրաինային՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակից: Այս առումով ԱՄՆ-ը ևս պատրաստվում է Ուկրաինայի արևելյան որոշ հատվածների մոտ 7 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ վերականգնման նպատակով:
Օգնությունը կներառի հատկացումներ Կարմիր խաչի միջազգային կոմիտե և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչություն՝ բժշկական օգնության, խմելու ջրի հասանելիության, ինչպես նաև այլ վերականգնողական նախագծեր իրականացնելու համար:
Մինչ այդ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Դոնբասում ենթակառուցվածքների վերականգնման նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը: