ՌԴ-ին դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն
Ռուսաստանի դեմ պատրաստվում են հանդես գալ նոր պատժամիջոցներով: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները հանդես են գալիս ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման օգտին:
Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ:
Այս ամենով պայմանավորված՝ վերը նշված երկրների կառավարությունները հայտնում են իրենց մտադրությունը՝ նոր միջոցներ ձեռնարկելու ՌԴ-ի դեմ: