Ճապոնիայում չափազանց տաք եղանակի պատճառով 15 մարդ է մահացել
Ճապոնիայում տաք ցիկլի մուտքի հետևանքով շարունակում են տիրել տաք օրերը: Ճապոնիայում չափազանց տաք եղանակի պատճառով 15 մարդ մահացել, 8.580-ը՝ հոսպիտալացվել: Հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածից հոսպիտալացվել է մոտ 8.600 մարդ, ինչը 2.6 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ, երբ կազմել է 3.309 մարդ:
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շաբաթ օրը որոշ բնակավայրերում գրանցվել է 35 աստիճան, իսկ այլ շրջաններում՝ 38 աստիճանից ավելի, ինչն աննախադեպ է Ճապոնիայի համար:
Անցյալ շաբաթ Ճապոնիայի մեծ մասում չափազանց տաք եղանակ է հաստատվել: Օդի ջերմաստիճանը առավելագույնի է հասել ուրբաթ և շաբաթ օրերին: Միայն շաբաթ օրը մահացել է 7, հոսպիտալացվել՝ 1.800 մարդ: