ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների՝ բենզինի փոխարեն օգտագործելով բնական գազ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, և այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ:
«Ժողովուրդին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել՝ սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերին:
Սակայն ուշագրավն այն է, թե ումից է դեպարտամենտը ձեռք բերել կտրոնները. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ից»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: