Մարզահամերգային համալիրի ճակատագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ առաջացած լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր կավարտվի համալիրը հինգերորդ անգամ աճուրդի հանելու վերջնաժամկետը, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, դեռևս անհայտ է: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ անհաղորդ այս խնդրի նկատմամբ:
Եվ այսպես, նախ հիշենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 20-ին արված հայտարարությունից մի հատված. «Բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակներով ոչ մեկ չի կարող տիրանալ մեկ ուրիշի բիզնեսին: Ինքս պայքարելու եմ դրանց դեմ, քանի որ ստվերը բոլորի թշնամին է եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք»:
Հենց այս հայտարարության օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի հանեց մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինը սահմանվեց 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար): Պաշտոնապես պատճառաբանվեց, թե համալիրը հանդիսանում է գրավի առարկա, դրա համար էլ աճուրդի հանելու անհրաժեշտություն է առաջացել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: