Բրիտանացին 500 հազար դոլար է գողացել բարեգործական հիմնադրամից
Բրիտանացին խոստովանել է, որ 300 հազար ֆունտ ստեռլինգ է (500 հազար դոլար) յուրացրել, որը հավաքվել էր զինվորականների օգնության Help for Heroes (օգնություն հերոսներին) բարեգործական հիմնադրամի համար:
51-ամյա Քրիստոֆեր Քոուփլենդը դրամահավաքի կետեր էր կազմակերպել Անգլիայի և Ուելսի սուպերմարկետներում: Ամբողջ գումարը նա փոխանցել էր իր բանկային հաշվին:
Նա բռնվել է մի կամավորականի շնորհիվ: Դատավորի խոսքերով, Քոուփլենդին երկարաժամկետ ազատազրկում է սպասվում: