Yes-ի մեներգիչը հայտարարել է նոր խմբի ստեղծման մասին
Yes պրոգրեսիվ ռոք խմբի դասական կազմի մեներգիչ Ջոն Անդերսոնը հայտարարել է նոր խումբ ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է Team Rock հարթակը: Անդերսոնի նոր նախագիծը՝ ջազային ջութակահար Ժան-Լյուկ Պոնտիի հետ համատեղ ելույթներն են:
«Երբ ես երգել եմ Ժան-Լյուկի երաժշտության ներքո, ես հասկացել եմ, որ դա առաջընթաց է: Մենք կնվագենք և կերգենք ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես մենք ցանկանում ենք: Որովհետև, երաժշտությունն այն ամենն է, ինչ գոյություն ունի: Երաժշտությունը՝ դա Աստված է»,- ասում է Անդերսոնը:
Սպասվում է, որ նոր կոլեկտիվը կսկսի ելույթները 2014թվականի սեպտեմբերի 20-ից: