Kuwait Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրյուսելում
Kuwait Airlines ավիաընկերության ինքնաթիռը 200ուղևորներով հարկադիր վայրէջք է կատարել բրյուսելյան օդանավակայանում, այն բանից հետո, երբ օդաչուները հայտնել են իրենց սենյակում ծխի հայտնվելու մասին: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse –ը` հղում անելով Belgian news-ին:
Airbus 300 ինքնաթիռը թռչում էր Քուվեյթ-Լոնդոն երթուղով:
«Վայրէջքը իրականացավ առանց որևէ միջադեպի, բոլոր ուղևորները բարեհաջող վայրէջք կատարեցին: Այս պահին վթարային բրիգադը ուսումնասիրում է ինքնաթիռի սարքինությունը»,- հայտնեց օդանավակայանի ներկայացուցիչ Ֆլորանս Մուլսը: