«Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստները վերադարձան Ուկրաինա
Դոնեցկի «Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստները, ովքեր «Լիոնի» հետ ընկերական խաղից հետո հրաժարվել էին վերադառնալ Ուկրաինա, վերադարձել են ակումբ:
«Հուլիսի 28-ին ակումբին միացել են Դուգլաս Կոստան, Դենտինյոն և Ալեքս Տեյշեյրան »,- իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է դոնեցկյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Ավելի վաղ Կիև էին վերադարձել Ֆրեդը, Իսմայիլին և Ֆակունդո Ֆերեյրան: