Դուք հիմա ազգովի գիտե՞ք, թե ինչ եք ուզում
Վերջերս սկսել են ավելի շատ խոսել միասնությունից։ Եկեք ճշտենք, որ միասնաբար երբեք հնարավոր չէ գործել, բայց միասնաբար կարելի է մտածել, զգալ։ Ոչխարներից միասնական ոչ մի բան գոյություն չունի, բայց նրանք ենթարկվում են մեկին։ Այ, ուրիշ բան է հոգով և մտքով միասնական լինելը, քանզի այդ դեպքում մի փոքրիկ նվիրյալների խումբն էլ կարող է սխրանք գործել, որովհետև իր համար արդեն ապահոված ունի ընդհանուրի համակրանքն ու հարկ եղած դեպքում, նաև՝ անհրաժեշտ օգնությունը։
Ես կարծում եմ, որ խելացի ազգերին վայել չէ ամբոխային մտածելակերպը։ Իզուր մի տարվեք այն սին պատրանքով, թե բոլորը պետք է մի մարդու նման ոտքի կանգնեն։ Այդպես չի լինում և կրկնում եմ, դրա կարիքն էլ ամենևին չկա, քանի որ անողները միշտ էլ կանեն անելիքը։
Ասածս այն է, որ պետք է ճշտել, թե ինչ ենք ուզում և հաստատապես որոշենք, որ պետք է գործել, այնժամ ամեն ինչ կգնա իր հունով։
Դուք հիմա ազգովի գիտե՞ք, թե ինչ եք ուզում։
Արծրունի Ավետիսյան, ֆեյսբուք