Ավերիչ երկրաշարժի հետևանքներն Վանում այլևս չկան
Քիչ առաջ զրուցում էի Արևմտյան Հայաստանից նոր վերադարձած ընկերներից մեկի հետ, ով մի փոքր կիսվեց մեր կորուսյալ ԷՐԳՐում տիրող տնտեսական վիճակի մասին իր տպավորություններով: Ամենահետաքրքրիր ցուցանիշն այն էր, որ Վանի ավերիչ երկրաշարժից ընդամենը երեք տարի է անցել և աղետի հետևանքներն այդ քաղաքում այլևս չկան: Մտածելու տեղիք է, չէ՞, տալիս: Երևի մենք քաղաքակիրթ միակ ազգն ենք այս աշխարհի վրա, ով 20 տարուց ավել է, ինչ չի կարողացել ձերբազատվել պատուհասած մեկ աղետից, էլ ի՞նչ զարգացման հեռանկարների մասին է խոսքը Ցուցանիշ է, չէ՞:
Զոհրապ Եգանյան, ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/753204064737578