Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն ներկայացվել են միայն քաղաքական բնույթի մեղադրանքներ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գտնում է, որ երկրի դատախազությունը իրեն ներկայացրել է միայն քաղաքական բնույթի մեղադրանքներ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
«Այն բանից հետո, երբ իմ մոտ չհայտնաբերեցին առասպելական միլիարդները, չկարողացան իմ կողմից կատարված որևէ հանցագործություն ապացուցել, ինձ ներկայացրին միայն քաղաքական մեղադրանքներ: Մի ռուսաստանցի օլիգարխ մեղադրում է ինձ մեկ ուրիշ ռուս օլիգարխի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումը կանխելու մեջ », - հայտարարել է նա: