Իսրայելը կոչ է անում Գազայի հատվածի բնակիչներին փախչել իրենց տներից
Իսրայելական բանակը սկսել է զանգահարել Գազա մայրաքաղաքի արևելյան արվարձանների բնակիչներին և նրանց տեքստային հաղորդագրություններ ուղարկել, որոնցով կոչ է անում փախչել իրենց տներից, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Որոշ ժամանակ առաջ հեռախոսազանգեր էին արվել և ուղարկվել էին տեքստային հաղորդագրություններ Շիջայիի և Զեյթուն շրջանների , ինչպես նաև Ջեբալիի արևելյան մասի բնակիչներին, Գազա քաղաքի կենտրոնի ուղղությամբ տարհանվելու կոչով»,- ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ: