Ֆրանսիան պատրաստ է ընդունել Իրաքի և Սիրիայի քրիստոնյա փախստականներին
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընդունել Սիրիայից և Իրաքից հեռացած քրիստոնյա փախստականներին, որոնց սպառնում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Այս մասին գրում է BBC-ն:
Հազարավոր քրիստոնյաներ են փախչել հյուսիսիրաքյան Մոսուլից այն բանից հետո , երբ քաղաքը գրաված զինյալները առաջարկել են նրանց ընտրություն կատարել հավատքը փոխելու, գլխահարկի վճարման և մահվան միջև:
Փարիզում արդեն ընդունում են իրաքցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: