Amazon-ը սկսել է 3D տպող սարքով տպված ապրանքների վաճառքը
Amazon ընկերությունը 3D տպող սարքով տպված ապրանքների ինտերնետ-խանութ է սկսել աշխատեցնել,հաղորդում է Agence France-Presse:
Նոր խանութի սպառողները կարող են անձնավորել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ականջօղերը, կախազարդերը, տիկնիկները և այլն:
Խանութն առաջարկում է ավելի քան 200 անուն ապրաք` ներառյալ նեյլոնե դրամապանակներ, մոմե կնիքներ և թխվածքաբլիթի կաղապարներ;
Amazon-ի կարծիքով, 3D-տեխնոլոգիան նոր դարաշրջան է բացում մանրածախ ապրանքների վաճառքում,դրանց դարձնելով ավելի անհատական և սպառողներին ներգրավելով արտադրության գործընթացում: