Իսրայելում ականի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելում առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածի կողմից կատարված գնդակոծության հետևանքով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ին:
Հաղորդումների համաձայն` ականը ընկել է Գազայի հատվածի հետ սահմանին մոտ գտնվող Էշկոլի շրջանային խորհրդի շենքի վրա:
Հաղորդվում է, որ ևս տասը վիրավորված են: