Ռուսաստանի տնտեսությունը 2 տարվա ընթացքում ԵՄ պատժամիջոցների պատճառով 100 մլրդ եվրոյի վնաս կկրի
Ռուսաստանի տնեսությունը 2 տարվա ընթացքում ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով 100 մլրդ.եվրոյի վնաս կկրի:
ԵՄ-անդամ երկրներն էլ իրենց հերթին կտուժեն ՌԴ ֆինանսական շուկայի մատչելիության սահմանափկումների,ինչպես նաև զենքի, ապրանքների և երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումն արգելելու պատճառով:
Եվրոպան պատասխան քայլ է ակնկալում Ռուսաստանից: Եվրոպական հանձնաժողովի գնահատականով ԵՄ կորուստը երկու տարվա ընթացքում կկազմի 90 մլրդ եվրո:
Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառումը հատկապես բացասական կազդի Իտալիայի տնտեսության վրա:
Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի գնահատմամբ`պատժամիջոցների կիրառումը կվտանգի 350,000 աշխատատեղ, որոնք կախված են գերմանա - ռուսական առևտրատնտեսական հարաբերություններից:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: