7-ամյա երեխան հեծանիվով Շվեդիայից հասել է Բեռլին
7-ամյա երեխան ծնողների հետ 370կմ ճանապարհ է անցել հեծանիվով` Շվեդիաից հասնելով Բեռլին:
Ընտանիքը նախատեսել էր Բեռլին հասնել 7 օրում, սակայն նրանք դա արել են 4 օրվա ընթացքում:
Ճանապարհորդության ընթացքում տղան իր բլոգում հրապարակումներ է արել: Նրա ծնողները կարծել են, որ իրենք ստիպված կլինեն դադարեցնել հեծանիվով ճանապարհորդությունը և շարունակել այն գնացքով:
Ընտանիքի հետ է եղել նաև նրանց 3-ամյա դուստրը, ում մայրը նստեցրել է հեծանվի հետևի նստատեղին:
Այս մասին գրում է news.rambler.ru-ն: