Ուկրաինան մտադիր է ռուսական գրքերն իր շուկա ընդունել միայն հավատարմագրված լինելու դեպքում
Ուկրաինայի իշխանությունները մտադիր է պահանջել հավատարմագրված ռուսական գրքեր:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչան:
Նրա խոսքով` հավատարմագրումն ու քվոտավորումը կախված է այն բանից, թե ինչ մասնաբաժին ունեն ուկրաինական գրքերը շուկայում:Դա վերաբերում է ոչմիայն այն գրքերին, որոնք հրատարակված են ՌԴ-ում, այլև մնացած այլ երկրներում հրատարակված գրքերին:
Սիչն ասել է, որ Ուկրաինա ներմուծվող գրքերի մեծ մասը Ռուսաստանից է գալիս, և հարկավոր է որոշակի սահմանափակումներ մտցնել այդ ամենի հետ կապված:
Այս մասին գրում է Lenta.ru-n: