Սարատովում 1006.61մ երկարություն ունեցող բազմոցը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Սարատովում 1006.61մ. երկարությամբ բազմոց է արտադրվել , որը համաշխարհային ռեկորդ է դարձել:
Այս մասին հայտնել է FreeNews-Volga-ն: Կահույքի կտորը տեղադրվել է քաղաքի ծովափում:
Բազմոցով հետաքրքրվողների թիվը 15000-ի է հասել, որի մեջ մտել է նաև Գինեսի գրքում ռեկորդներ գրանցող ներկայացուցիչը:
Բազմոցը տեղափոխելու համար 10 բեռնատար է պահանջվել: 2500 մարդ միանգամից կարող է տեղավորվել բազմոցին:
Բազմոցը արտադրելու գաղափարը պատկանում է ռուսական խոշորագույն կահույքի սրահներից մեկին:
Կազմակերպության ներկայացուցիչերը հայտնել են, որ մտադիր են 500- ից ավել մեծ բազմոցներ արտադրել և վաճառել դրանք, որից ստացված հասույթի մի մասը բարեգործության կտրամադրվի:
Այս մասին գրում է Լenta.ru-ն: