Թայլանդը կրկին տարհանում է իր քաղաքացիներին Լիբիայից
Թայլանդը կրկին տարհանում է իր քաղաքացիներին Լիբիայից: Պատճառը վերջին 2 օրվա ընթացքում երկրում ստեղծված անվտանգության իրավիճակի վատթարացումն է:
Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը:
Ըստ նախարարության` Թայլանդի 1500 քաղաքացի կա: Նրանց մեծ մասը տեղական բիզնեսով է զբաղվում:
Ինչպես հաղորդվել է, մարդիկ պետք տեղափոխվեն Թունիս, որտեղ արդեն խնամքի կենտրոններ են ստեղծվել:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: