Պատմությունը երբեմն կրկնվում է
Գերմանական նացիստական բանակի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպայակույտը անհաջող մահափորձ կատարեց Հիտլերի դեմ։ Մի որակյալ զինվորական ջոկատ պաշտպանում էր գլխավոր շտաբը։ Հիտլերը զանգում է այդ ջոկատի հրամանատարին, նրան հայտնում է որ իրեն մայորից գնդապետ է դարձնում և հրամայում է որ այդ ջոկատը գլխավոր շտաբը պաշտպանողից վերածվի գլխավոր շտաբը պաշարողի ու ձերբակալի բոլոր գեներալներին։ Նույն բանը եղավ նաև պուտչի ժամանակ Ռուսաստանում։ Գրաչովի բրիգադը հանել էին Ելցինի դեմ նրան ձերբակալելու հրամանով։ Խոսեցին Գրաչովի հետ, նրան խոստացան երկրի պաշտպանության նախարարի պատոնը և Գրաչովը պատժիչի փոխարեն դարձավ Ելցինի ու նրա համակիրների պաշտպանը։
Ասածս այն է որ ցանկացած զարախմբի համապատասխան հրամանով կարելի է դարձնել մինչ այդ նրա կատարած ֆունցիայի հակառակը կատարողի։ Պաշտպանը կդառնա պաշարող կամ պաշարողը պաշտպան։ Դա կատրվում է ընդամենը մեկ հրամանով հաշված րոպեների ընթացքում: Արդյո՞ք մենք ապահովված ենք նման կտրուկ շրջադարձներից։ Կասկածում եմ։
Համլետ Աբրահամյան ֆեյսբուք: