Ուկրաինայի բյուջեն փոփոխությունների կենթարկվի
Ուկրաինայի կառավարությունը նոր օրինագիծ է ներկայացրել բյուջեն փոփոխությունների ենթարկելու, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգի վարձակալման վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք կրկնակի անգամ խորհրդարան ենք ներկայացրել նոր օրինագծեր: Դիմում եմ խորհրդարանի բոլոր ադամներին, որպեսզի նրանք ներկայանան Գերագույն ռադա և քվեարկեն օրինագծերի օգտին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Յացենյուկը հրաժարականի դիմում է ներկայացրել իշխող կոալիցիայի փլուզման և կառավարության կողմից մերժված օրինագծերի պատճառով:
Այս մասին հայտնել է ИТАР-ТАСС-ը: