Կիևում ԱՄՆ-ի դեսպանի թվիթերյան էջում տեղադրված նկարը կեղծ է
Կիևում Ամերիկայի դեսպանի թվիթերյան էջում տեղադրված նկարը, որը փաստում է, որ Ուկրաինան ռմբակոծելու մեջ մեղավոր է Ռուսաստանը, կեղծ է:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը` այդ նկարը պատահական չեն տեղադրվել: Նկարի նույնականությունը ապացուցված չէ, ուստի դա նրանք օգտագործում են որպես ֆոտո ապացույց:
«Արդեն բոլորի համար պարզ է, որ բոլոր կեղծ էջերը, որոնք գրանցված են Ուկրաինայի հասցեով, պատրաստվում են մի խումբ ամերիկացիների խորհրդով»,-ասել է նա:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: