Ճապոնիան մտադիր է ընդլայնել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը
Ճապոնիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Եսիիդե Սուգան:
Նոր պատժամիջոցներով ենթադրվում է, որ կսառեցվեն անհատների և կազմակերպությունների բանկային հաշիվները, ինչպես նաև ապրանքների ներմուծումը Ղրիմից կդադարեցվի:
Հուլիսի 24-ին ԵՄ-ի ներկայացուցիչների մշտական կոմիտեն որոշում է ընդունել պատժամիջոցների ցուցակը համալրել ևս 15 անձով, որոնք ՌԴ քաղաքացիներ են: Ցուցակում կներառվի նաև 18 կազմակերպություն: Այս մասին գրում է Lenta.ru-ն: