ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայի արևմուտքի զոհերի թվի քանակը
Ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայի արևմուտքում մահացել է ավելի քան 1100 մարդ, իսկ վիրավորվել` 3500:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը հայտնել է, որ համաձայն ստացված տեղեկատվության, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում աշխարհազորայինները ծանր զենք են օգտագործում:
«Նրա խոսքով երկու կողմերը պետք է խուսափեն խաղաղ քաղաքացիներին զոհ տալուց: Զոհերի թվի աճը կարող է քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դառնա ինչպես նաև, միջազգային մարդասիրական իրավունքի խախտում համարվել»,-աել է Փիլեյը:
Այս մասին գրում է lenta.ru-ն: