Որքանո՞վ է մեծ հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունն ատամնաբուժարաններում
Շատերը հեպատիտ C-ի ձեռքբերման պատճառներից մեկը համարում եմ ատամնաբույժների ոչ բավարար ուշադրությունը:
Հեպատից C-ով ատամնաբուժարանից վարակվելու հավանականությունը մեծ չէ, բացառությամբ այն դեպքի, եթե բժիշկները ստերիլ գործիքներ չեն օգտագործում «Սա ստերեոտիպ կարծիք է: Պետք չէ ամեն անգամ բժշկի դիմելուց վախենալ, որ հեպատիտ C-ով կվարակվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-օրթոդենտ, գիտությունների դոկտոր Արթուր Փափազյանը:
Բանախոսը բացառեց ատամնաբուժարններում հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը, նաև այն պատճառով, որ այժմ մեզանում ատամնաբուժարանները ձեռք են բերել նորագույն տեխնոլոգիաներ և ստերիլ են, իսկ բժիշկների պատրաստվածության մակարդը չի զիջում արտասահմանյան գործընկերների պատրասվածությանը: