Կալիֆոռնիայում կայծակի հարվածից մահացել է 1 և վիրավորվել 12 մարդ
Կալիֆոռնիայի Վենիս լողափում կայծակի հարվածից մահացել է 1 մարդ, իսկ 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներ: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ 20-ամյա երիտասարդի մահը հաստատել է Լոս Անջելեսի շրջանի դատաքննիչի գրասենյակը:
Ականատեսները հայտնել են, որ տեսել են մի քանի տասնյալ փայլատակում և լողափում բացի տուժածներից մի քանի մարդ ուշագնաց է եղել: