«ՀԱՄԱՍ»-ը պատրաստվում է հրթիռ գնել ԿԺԴՀ-ից
«ՀԱՄԱՍ» շարժումը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից գնել հրթիռ: Այս մասին հայտնում է "Gazeta.ru"-ն՝ հղում անելով "The Telegraph"-ին:
Թերթի տեղեկություններով` «ՀԱՄԱՍ»-ի և ԿԺԴՀ-ի միջև գործարքի արժեքը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար:
Փոխանցվում է, որ բանակցությունները վարում է Լիբանանում գործող առևտրային ընկերություններից մեկը: Նշվում է, որ խմբավորումն արդեն կատարել է առաջին վճարումը: